Իսպանիայի թագավորը տարեկան ստանում է 300 հազար եվրո

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | December 29, 2011 23:09


Առաջին անգամ իսպանական թագավորակամ ընտանիքը պաշտոնապես պատմել է իրենց ֆինանսական ծախսերի մասին: Կոռուպցիոն սկանդալի  ( որում կասկածվում էր Խուան Կառլոսի փեսան` Ինյակի Ուրդանգարինին) պատճառով դա ստիպողական որոշում էր: 2011-ին թագավորն աշխատել ու գրանտի տեսքով ստացել է մոտ 300 հազար եվրո: Իսպանացիների համար կարևոր չէ, թե ինչ է ծախսվում, որտեղ, կարևորն այն է, որ մեղադրում են թագավորական ընտանիքի անդամին կաշառակերության մեջ: Կոռուպցիոն սկանդալից հետո թագավորի փեսան հեռացվել է պալատից: Ինյակի Ուրդանգարին ամուսնացած է արքայադուստր Քրիստինայի հետ: Ինչ որ ժամանակ նա զբաղվել է հանդբոլով: Ներկայումս նա  նվիրատվությունների  ոչ նպատակային օգտագործման գործով կասկածյալ է: Իր մեղքը նա ժխտում է:

Դիտվել է 1261 անգամ:
Print Friendly

Leave a Reply