Բացահայտվել է սթրիփ պարուհու պատճառով կատարված դաժան սպանությունը
ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | ankakh | December 29, 2011 22:13
Բացահայտվել է Աբովյան քաղաքում «Էլիզա» գիշերային ակումբի սեփականատիրոջ դաժան սպանությունը, որը տեղի էր ունեցել այս տարվա հոկտեմբերի 2-ին: Այս մասինNEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնել են ոստիկանության լրատվության վարչությունից:
Սպանության մեջ կասկածվող Երեւանի բնակիչ 24-ամյա Հրանտ Ալոյանը, որը հետախուզվում է հոկտեմբերից բերման է ենթարկվել ոստիկանության Կոտայքի բաժին: NEWS.am-ի տեղեկություններով նրան հայտնաբվերել են «No Problem» հյուրանոցային համալիրից:
Ինչպես ավելի վաղ գրել էր NEWS.am-ը, հոկտեմբերի 2-ին սպանվել էր Այնթափ գյուղի բնակիչ, 37-ամյա Հայկ Հովակիմյանը, ով «Էլիզա» գիշերային ակումբի սեփականատերն է: Վերջինիս դին անհայտ անձը «ՆԻՎԱ» մակնիշի մեքենայով տեղափոխել է «Միքայելյանի անվան վիրաբուժության ինստիտուտ», մեքենան թողել է հիվանդանոցի բակում եւ հեռացել: Գիշերային ակումբի սեփականատիրոջ գլխին մեծ վնասվածք է եղել:
NEWS.am-ի տեղեկություններով, սպանությունը տեղի էր ունեցել ստրիպ-պարուհու պատճառով, եւ չի բացառվում, որ այն պատվիրված լինի:






Facebook
Tweet This
Email This Post
