Հալեպում ՀՀ գլխավոր հյուպատոսի այցելությունը Հալեպի ազգային ծերանոց եւ «Արեւիկ» մանկական հաստատություն

Պաշտոնական, Օրվա լուր | | December 29, 2011 21:26


Դեկտեմբերի 28-ին Հալեպում ՀՀ գլխավոր Հյուպատոս Կարեն Գրիգորյանը Բերիո Թեմի առաջնորդ Շահան եպս. Սարգսյանի հետ միասին այցելեցին Հալեպի Հայ Առաքելական, Կաթողիկե եւ Ավետարանական համայնքապետերի հովանավորությամբ գործող Ազգային Ծերանոց եւ «Արեւիկ» հատուկ խնամքի կարիք ունեցող երեխաների կենտրոն:

Հաստատությունների ղեկավարներին եւ պատսպարյալներին է փոխանցվել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի շնորհավորական ուղերձը եւ ջերմ ողջույններն ու ամանորի եւ Սուրբ Ծննունդի կապակցությամբ  բարեմաղթությունները, ինչպես նաեւ ՀՀ Նախագահի դրամական աջակցությունը։

Հաստատությունների ղեկավարությունն իրենց շնորհակալությունը եւ երախտագիտությունն են խնդրել փոխանցել Հայաստանի նախագահին, արդեն երկրորդ տարին ցուցաբերած հոգատարության եւ զորակցության համար։ «Արեւիկ» կենտրոնի սաների կատարմամբ տեղի է ունեցել փոքրիկ համերգ։

ՀՀ նախագահի ուղերձը եւ դրամական օժանդակությունը փոխանցելու նպատակով նախատեսվում է ՀՀ գլխավոր հյուպատոսի այցելությունը Հալեպի ազգային պատսպարան։

 

 

 

 

Դիտվել է 1059 անգամ:
Print Friendly

Leave a Reply