Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության անդամների հետ:

Պաշտոնական, Օրվա լուր | | December 29, 2011 20:37


Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության անդամների հետ: Քաղաքապետը ներկայացրել է մայրաքաղաքի ենթակառուցվածքների զարգացման ծրագրերում ներդրումների խթանմանն ուղղված քաղաքապետարանի դիրքորոշումը`առանձնացնելով քաղաքաշինական ծրագրերի ապակենտրոնացումը և քաղաքի համաչափ զարգացումը:”Քաղաքապետարանն այսօր բազմաթիվ ծրագրեր է իրականացնում քաղաքային տնտեսության տարբեր ոլորտներում: Բակերի բարեկարգումից սկսած մինչև ենթակառուցվածքների զարգացում պահանջում հետևողական աշխատանք: Ես ողջունում եմ համագործակցության ցանկացած առաջարկ, որն ուղղված է քաղաքի բարեկարգմանը:”,-նշել է Տարոն Մարգարյանն ու հավելել, որ գործարարներին դիտում է որպես գործընկերների և ակնկալում է համագործակցությունը կառուցել գործընկերային հարաբերությունների հիմքի վրա: Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար`գործարարները պատրաստակամություն են հայտնել մոտ ապագայում իրենց կողմից ծրագիր ներկայացնել և համագործակցության եզրեր քննարկել քաղաքի բարեկարգման ու զարգացման ծրագրերի հետ կապված: Տարոն Մարգարյանն ընդգծել է նաև, որ

Երևանի քաղաքապետարանի դռները բաց են կառուցողական համակգործակցության և համատեղ ծրագրերի իրականացման համար: Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն

Դիտվել է 946 անգամ:
Print Friendly

Leave a Reply