Երևանի քաղաքապետարանի «Քանաքեռ-Զեյթուն» բժկական կենտրոնում բացվել են ակնաբուժական նոր կաբինետներ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | December 29, 2011 18:55


 

Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ”Քանաքեռ-Զեյթուն” բժշկական կենտրոնի ակնաբուժական կլինիկայում”ՎիվաՍել-ՄՏՍ”-ի աջակցությամբ գերժամանակակից սարքավորումներով 4 նոր կաբինետ է բացվել: “Քաղաքապետարանի ենթակայության բուժհաստատությունները նորարարական տեխնիկայով զինելը քաղաքապետարանի առողջապահական ծրագրերի առաջնայնություններից է ՝ լինի սեփական միջոցներով, ներդրումներ ներգրավելով, թե գործընկեր-բարերար կազմակերպությունների աջակցությամբ”,- նշել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը` բաժանմունքի պաշտոնական բացման արարողության ժամանակ:

“Սա Երևանի քաղաքապետարանի հետ մեր առաջին ծրագիրը չէ, և անշուշտ վերջինն էլ չի լինի: Ցանկացած նման առողջապահական ծրագրի, որ համընկնում է մեր առողջապահական ուղղությանը, պատրաստ ենք քննարկել, աջակից լինել և իրականացնել”,- ասել է “ՎիվաՍել-ՄՏՍ”ընկերության գլխավոր տնօրեն Ռայֆ Յիրիկյանը:

Ակնաբոիյժները գոհունակություն են հայտնել, որ  գիտության վերջին նվաճում այս ախտորոշիչ-բուժական սարքերը հիվանդին լիարժեք, համալիր հետազոտելու հնարավորություն են ընձեռում: Ի դեպ, նախկինում նման հետազոտությունների հնարավորության բացակայության պատճառով հիվանդները ուղեգրվել են այլ հիվանդանոցներ:

“Քանաքեռ-Զեյթուն” բժշկական կենտրոնի ակնաբույժները նախքան նոր կաբինետների բացումը վերապատրաստվել են արտերկրում:

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության

և հասարակայնության հետ կապերի վարչություն

 

Դիտվել է 1281 անգամ:
Print Friendly

Leave a Reply