Տարոն Մարգարյանը ֆինանսական աջակցություն է տմադրել Կորյունի փողոցի 23 հասցեի բնակիչներին

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | December 29, 2011 16:56


Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը  «Երևան» հիմնադրամի միջոցներից 42 միլիոն դրամ գումար է  հատկացրել՝ 2010 թվականի նոյեմբերի 24-ին  մայրաքաղաքի Կորյունի փողոցի 23 հասցեում բռնկված հրդեհի հետևանքով տուժած 12 ընտանիքների տների վերակառուցման եւ վերանորգման աշխատանքների իրականացման համար։
Քաղաքապետն այսօր անձամբ է բնակիչներին հանձնել հատկացված գումարների բանկային քարտերը՝ նշելով, որ չնայած, այրված տները համարվում են բնակիչների սեփականությունը եւ Երևանի քաղաքապետարանն այդ տների հարցում որևէ պարտավորություն չունի, սակայն, հաշվի առնելով քաղաքացիների խնդրանքներն ու վթարի համեմատաբար մեծ ծավալը, բարի կամք է դրսևորել և խնդրին լուծում տալու համար համապատասխան ֆինանսական աջակցություն է տրամադրել։«Մենք բազմիցս փորձել ենք կարգավորել խնդիրը եւ փնտրել հարցի լուծման ընդունելի տարբերակներ։ Հավատարիմ լինելով մեր խոստմանը՝ կարծում եմ այս օժանդակությունը կնպաստի, որպեսզի դուք կարողանաք թեթևացնել ձեր հոգսը։»,–նշել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը։Երեւանի քաղաքապետարանի ծրագրերի իրականացման գրասենյակի կողմից իրականացված գույքագրման արդյունքում հաշվարկել է պատճառված վնասի և համապատասխանաբար հատկացվող ֆինանսավորման չափը։Շնորհակալություն հայտնելով քաղաքապետին աջակցության և ուշադրության համար՝ բնակիչներն իրենց գոհունակությունն են հայնել նշելով , որ ամանորից անմիջապես հետո կսկսեն վերանորգման աշխատանքները ։
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն

Դիտվել է 911 անգամ:
Print Friendly

Leave a Reply