Հնդկաստանում ուժեղ երկրաշարժից մահացել է 8 հոգի

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | September 21, 2009 20:09

Այսօր Հնդկաստանի Բութան նահանգում տեղի է ունեցել երկրաշարժ, որի պատճառով մահացել է 8 հոգի: Երկրաշարժը, ավերելով  շատ տներ ու եկեղեցիներ, փակել է ճանապարհները:

Բութանի նախարար Մինջուր Դորջին ասել է CNN-ին, որ երկրաշարժն ունեցել է 6,3 մագնիտուդ ուժգնություն: Դեռևս հայտնի չէ մահացածների ամբողջական թիվը:

Երկրաշարժը զգացել են նաև Հնդկաստանի հյուսիս-արևելյան Ասսամ նահանգում, որը սահամանակից է Բութանին:

Երկրաշարժը գրանցվել է ցերեկվա 14:50-ի սահմաններում. էպիկենտրոնը եղել է Բութան նահանգի մայրաքաղաքից 180 կմ հեռավորության վրա գտնվող վայրում:

Դիտվել է 1017 անգամ:
Print Friendly

Leave a Reply