Տարոն Մարգարյանը նոր բնակարանների բանալիներ է հանձնել Նորայր Մեհրաբյանին և Գևորգ Հակոբյանին

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | December 29, 2011 16:51

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի առաջարկությամբ Ամանորի նախաշեմին Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը նոր բնակարանների բանալիներ է հանձնել ՀՀ ժողովրդական արտիստ «Բարեկամություն» համույթի գեղարվեստական ղեկավար Նորայր Մեհրաբյանին և Ա. Սպենդիարյանի անվան Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի մեներգիչ Գևորգ Հակոբյանին։

 

Շնորհավորելով արվետագետներին քաղաքապետ Տարոն Մարգարյանը բարձր է գնահատել և կարևորել նրանց ձգտումները և գործունեությունը հայ մշակույթն ու կատարողական արվեստը արտերկրում ճանաչելի դարձնելու նրանց գործում։

 

«Մենք կարևորում ենք ձեր վաստակը հայ մշակույթի զարգացման գործում, ինչպես նաև հայանպաստ ու ազգապահպան գործունեությունը սփյուռքում։»,–նշել է Տարոն Մարգարյանը՝ մաղթելով արվեստագետներին ստեղծագործական նորանոր ձեռքբերումներ։

 

Նորայր Մեհրաբյանն ու Գևորգ Հակոբյանը շնորհակալություն են հայտնել ամանորյա անկնկալ նվերի և իրենց վաստակը գնահատելու համար։

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

 

Դիտվել է 799 անգամ:
Print Friendly

Leave a Reply