Նախագահ Սերժ Սարգսյանը ստորագրել է ՀՀ օրենքներ

Պաշտոնական, Օրվա լուր | | December 29, 2011 19:49

Նախագահ Սերժ Սարգսյանը ստորագրել է Ազգային ժողովի ընդունած «Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին, «Ոստիկանությունում ծառայության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին, «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին, «ՀՀ մաքսային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի կողմից ներմուծվող՝ մաքսատուրքի 0 տոկոս դրույքաչափ ունեցող և ակցիզային հարկով հարկման ոչ ենթակա այն ապրանքների ցանկը հաստատելու մասին, որոնցից ավելացված արժեքի հարկը մաքսային մարմինների կողմից չի հաշվարկվում և գանձվում» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին, «Դրամարկղային գործառնությունների մասին» ՀՀ օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին, «2008 թվականի հունվարի 1-ի դրությամբ հարկային հաշվետվություններ չներկայացրած կազմակերպությունները լուծարելու և անհատ ձեռնարկատերերին պետական հաշվառումից հանելու մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին, «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» ՀՀ օրենքում լրացում և փոփոխություն կատարելու մասին, «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին, «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին, «Ներքին շուկայի պաշտպանության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին ՀՀ օրենքները:

 

Դիտվել է 1091 անգամ:
Print Friendly

Leave a Reply