Հանրապետության Նախագահը հանձնարարական է տվել` ուսումնասիրել համաներման կիրառման արդյունքում ծագած խնդիրները

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | December 29, 2011 19:39

«Հայաստանի Հանրապետության անկախության հռչակագրի 20-րդ տարեդարձի կապակցությամբ համաներում հայտարարելու մասին» Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի 26.05.2011թ. ԱԺՈ-277-Ն որոշման կիրառման պրակտիկայի կապակցությամբ Հայաստանի Հանրապետության դատաիրավական համակարգի ներկայացուցիչների մասնակցությամբ  Հանրապետության  Նախագահի մոտ  տեղի ունեցած խորհրդակցության  ժամանակ  Նախագահը  հանձնարարական  էր տվել` ուսումնասիրել համանարեման  կիրառման արդյունքում ծագած խնդիրները:

Հանրապետության Նախագահի աշխատակազմի, ՀՀ գլխավոր դատախազության, ինչպես նաև  ՀՀ արդարադատության նախարարության կատարած ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է,  որ 15 դատապարտյալների նկատմամբ  համաներման ակտը  չկիրառելը   իրավաչափ չի եղել:

15  դատապարտյալ ս/թ դեկտեմբերի 27-ին համաներման ակտի կիրառման հարցը վերանայելու վերաբերյալ դիմումներ են ներկայացրել  ՀՀ արդարադատության նախարարին: Վերջինիս հանձնարարականով այդ գործերը վերանայվել են, արդյունքում՝ Ռաֆայել Ջնդոյի Վարդանյանի, Ալիկ Դերենիկի Մկրտչյանի, Վիտալի Վլադիմիրի Առաքելյանի, Խաչատուր Գագիկի Դավոյանի, Էդվարդ Հովհաննեսի Շահնազարյանի, Մհեր Վաչագանի Վարդանյանի  նկատմամբ կիրառվել է  համաներում և  վերջիններս  ս/թ դեկտեմբերի 28-ին արդեն պատժի կրումից ազատվել են:

Համաներման ակտը կիրառվել  և  նշանակված պատիժը համապատասխան չափով  կրճատվել է 7 դատապարտյալի` Արթուր Ռոբերտի Ավալյանի, Արթուր Յուրի Մեժլումյանի, Եղիա Հակոբի Հովհաննսիյանի, Էդգար Անդրանիկի Կարապետյանի, Ռուզվելտ Յուրիկի Մարտիրոսյանի, Վոլոդյա Արթուրի Մարիկյանի, Էդգար Նշանի Մուրադյանի նկատմամբ :

Եվս 2 դատապարտյալի` Վարդան Սերյոժայի Գևորգյանի և Արթուր Սերգեյի Ջավադյանի նկատմամբ համաներման ակտը կիրառելու համար կատարվել են հարցումներ` վերջիններիս կողմից հանցագործությամբ պատճառված գույքային վնաս չունենալու հանգամանքը ճշտելու կապակցությամբ, իսկ դրական  արդյունքների դեպքում նրանց նկատմամբ նշանակված պատիժը համապատասխան չափով կկրճատվի:

ՀՀ ԱՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին

 

Դիտվել է 1135 անգամ:
Print Friendly

Leave a Reply