ՀՀ դեսպան Քոչարյանի այցը CAHL հաստատության հայ ծերերի տուն, նույն հաստատության մանուկների հատուկ դպրոց եւ Լիբանանի հայ համայնքի «Զվարթնոց» կենտրոն

Պաշտոնական, Օրվա լուր | | December 29, 2011 19:22

Դեկտեմբերի 28-ին Լիբանանում ՀՀ դեսպան Աշոտ Քոչարյանը այցելել է CAHL (Center for Armenian Handicaps in Lebanon) հաստատության հայ ծերերի տուն, նույն հաստատության մանուկների հատուկ դպրոց, ինչպես նաեւ Լիբանանի հայ համայնքի ընկերային ծառայողների միության մտավոր թերաճ  հայ մանուկների «Զվարթնոց» կենտրոն:

Դեսպան Քոչարյանը հաստատությունների ղեկավարներին եւ սաներին փոխանցել է ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի ջերմ ողջույնները եւ դրամական նվիրատվությունը  Ամանորի եւ Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ: Այնուհետեւ դեսպան Քոչարյանը ընթերցել է  ՀՀ Նախագահի շնորհավորական ուղերձները: Հաստատությունների ղեկավարներն ու խնամակալներն իրենց երախտագիտությունն են հայտնել ՀՀ Նախագահին հոգատարության եւ ուշադրության համար: Նրանք համառոտ ներկայացրել են մանրամասներ հաստատությունների գործունեության մասին: Կազմակերպվել է նաեւ համերգ երեխաների կատարմամբ:

Դեսպանին ուղեկցում էին Լիբանանի հայոց թեմի առաջնորդ Գեղամ Արքիեպիսկոպոս Խաչերյանը:

Մոտակա օրերին դեսպան Քոչարյանը կայցելի նաեւ «Թռչնոց բույն» որբ մանուկների հաստատություն` ՀՀ Նախագահի շնորհավորանքներն ու նվիրատվությունը երեխաներին փոխանցելու նպատակով:

 

 

Դիտվել է 901 անգամ:
Print Friendly

Leave a Reply