Հայտնի շախմատիստ Անատոլի Կարպովի նամականիշերի հավաքածուն գնահատվում է 13 մլն եվրո
Օրվա լուր | ankakh | September 21, 2009 19:50
Հայտնի ռուս շախմատիստ Անատոլի Կարպովը, ով հայտնի է որպես մոլեռանդ ֆիլատելիստ, ունի բելգիական նամականիշերի այնպիսի հավաքածու, որը, ըստ մասնագետների, գնահատվում է 13 մլն եվրո: Շախմատի նախկին աշխարհի չեմպիոն Կարպովն իր հավաքածուն պահում է բանկի հատուկ պահոցում:
Նամականիշերի հիմնական թեմաներն են՝ օլիպիական ֆիլատելիա, շախմատ, սովետական և բելգիական նամականիշերի ժամանակագրություն:
«Կարպովը հանրահայտ է ֆիլատելիայի աշխարհում. նա ունի նամականիշերի հիանալի հավաքածու՝ նվիրված շախմատին, բայց առավելապես արժե հիշատակել նրա՝ բելգիական նամականիշերի հավաքածուն»,-ասել է Բելգիայի՝ Ֆիլատելիայի թագավորական ֆեդերացիայի փոխնախագահ Ժորժ Գյույոն:
«La Derniere Heure», «gazeta.ru»






Facebook
Tweet This
Email This Post
