Ավտոպատահարներ`երեք վիրավոր

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | December 29, 2011 13:00

Դեկտեմբերի 28-ին`ժամը 19.39-ին տեղեկատվություն է ստացվել,որ Վայոց ձորի մարզում`Երևան-Մեղրի ավտոճանապարհի 130,3 կմ-ում` Մալիշկա գյուղին հարակից, տեղի է ունեցել ավտոպատահար:

Դեռևս չպարզված հանգամանքներում «ՎԱԶ-2107» մակնիշի 18 ՏԼ 208 պետհամարանիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և գլորվել ձորակը, ինչի հետևանքով Գետափ գյուղի բնակիչներ` վարորդ, 1960 թվականին ծնված Ավետիս Սարգսյանը և ուղևոր,1962 թվականին ծնված Աղավնի Նիկողոսյանը «1-03» ծառայության բրիգադի կողմից, մարմնական վնասվածքներով, տեղափոխվել են Եղեգնաձոր քաղաքի հիվանդանոց:

Տուժածների վիճակը միջին ծանրության է:

 

 

Դեկտեմբերի 28-ին`ժամը 19.21-ին տեղեկատվություն է ստացվել, որ Ջերմուկ քաղաքի Մաշտոցի փողոցում տեղի է ունեցել ավտոպատահար:

Դեռևս չպարզված հանգամանքներում էլ. սյանն է բախվել «ԳԱԶ-24» մակնիշի 56 ՏՍ 283 պետհամարանիշի  ավտոմեքենան, ինչի հետևանքով վարորդ, Ջերմուկ քաղաքի բնակիչ,1991 թվականին ծնված Մխիթար Հայրապետյանը  մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Ջերմուկ քաղաքի հիվանդանոց:

Տուժածի վիճակը բավարար է:

 

 

Դեկտեմբերի 28-ին`ժամը 21.17-ին ահազանգ է ստացվել, որ «Ֆորդ» մակնիշի  ավտոմեքենան Բերդ-Կարմիր ավտոճանապարհի 29-րդ կմ-ում առատ ձյան պատճառով չի կարողանում շարունակել ճանապարհը:

Դեպքի վայր մեկնած «Բերդի ՃՇՇ» ՓԲԸ-ի աշխատակիցների հետ համատեղ աշխատանքի արդյունքում  հրշեջ-փրկարարները «Ֆորդ» մակնիշի  180 ԼԼ 26 պետհամարանիշի բեռնատար ավտոմեքենան (պատկանում է «Արարատի պահածոների գործարան» ՍՊԸ-ին) դուրս են բերել ձնակույտից:

 

 

Դիտվել է 897 անգամ:
Print Friendly

Leave a Reply