Ավտոմեքենայի հետ միասին այրվել են մարդիկ

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | December 29, 2011 12:37

Դեկտեմբերի 28-ին`ժամը 21.17-ին ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզում`Կապան քաղաքի Սպանդարյան փողոցում` թիվ 4 ա շենքին հարակից, տեղի է ունեցել ավտոպատահար. այրվում է ավտոմեքենա:

Դեպքի վայր է մեկնել  երկու մարտական հաշվարկ:

Դեռևս չպարզված հանգամանքներում «Օպել Վեկտրա» մակնիշի 19 ՍՏ 159 պետհամարանիշի ավտոմեքենան բախվել է ծառին. տեղի է ունեցել բենզինի արտահոսք` առանց հրդեհի բռնկման: Տեղում մահացել են Կապան քաղաքի  բնակիչներ`վարորդ, 1985 թվականին ծնված Դավիթ Գրիգորյանը,1985 թվականին ծնված Նվեր Մովսիսյանը և մոտ 25 տարեկան Կարեն Հովագիմյանը, իսկ 1987 թվականին ծնված Արման Ասատրյանը  ծանր վնասվածքներով տեղափոխվել է Կապանի բժշկական կենտրոն:

Տուժածի վիճակը գնահատվել է ծանր:

Հրշեջ-փրկարարները տեղում իրականացրել են ճանապարհի լվացման աշխատանքներ:

 

Դիտվել է 816 անգամ:
Print Friendly

Leave a Reply