Այրվել են բանջարեղենի կրպակ և խոտածածկ տարածք, փրկվել են կենդանիներ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | December 29, 2011 12:34

Այսօր`ժամը 02.08-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Տ.Պետրոսյան փողոցի թիվ 11 շենքին հարակից այրվում է կրպակ:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 02.20-ին, մարվել`02.25-ին:

Ամբողջությամբ այրվել է Ա.Երեմյանին պատկանող բանջարեղենի կրպակը`25 քմ մակերեսով:

 

Դեկտեմբերի 28-ին`ժամը 21.18-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Կոտայքի մարզի Քանաքեռավանի թիվ 18 փողոցի 27-րդ տան հարակից անասնագոմի տանիքում:

Դեպքի վայր են  մեկնել երեք մարտական հաշվարկ:

Հրշեջ-փրկարարները  կենդանիներին դուրս են բերել անասնագոմից:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 23.30-ին, մարվել`23.46-ին:

Այրվել են Բ.Ավդալյանին պատկանող անասնագոմի տանիքը`50քմ մակերեսով,ներսում`500 հակ անասնակեր և 20 խմ գոմաղբ:

 

Դեկտեմբերի 28-ին`ժամը 19.04-ին ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Սառնակունք գյուղին հարակից` «Շաղաթի» ՊՈԱԿ-ի «Գիլանոց» կոչվող անտառային հատվածում, այրվում է խոտածածկ տարածք:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 20.35-ին, մարվել`20.50-ին:

Այրվել է 2000 քմ մակերեսով խոտածածկ տարածք:

 

Դիտվել է 1399 անգամ:
Print Friendly

Leave a Reply