«Բարսելոնան»` լավագույն թիմ
ՍՊՈՐՏ, Օրվա լուր | Գագիկ Բեգլարյան | December 29, 2011 12:34
Մարզական լրագրողների միջազգային ֆեդերացիան հարցման միջոցով որոշել է տարբեր անվանակարգերի լավագույններին: 2011-ի լավագույն թիմ է ճանաչվել «Բարսելոնա» ֆուտբոլային ակումբը, երկրորդ տեղում է ռեգբիի Նոր Զելանդիայի հավաքականը, երրորդում` վոլեյբոլի տղամարդկանց Բրազիլիայի հավաքականը: Տարվա լավագույն մարզիկ է ճանաչվել սերբ թենիսիստ Նովակ Ջոկովիչը, երկրորդ տեղում Լիոնել Մեսին է, երրորդ տեղում` արագավազորդ Ուսեյն Բոլթը: Լավագույն մարզուհու կոչման է արժանացել նորվեգացի դահուկորդուհի Մարիտ Բյորգենը: Նրան հաջորդում են` քենիացի վազորդուհի Վիվիան Չերույոն և իտալացի լողորդուհի Ֆեդերիկա Պելեգրինին:






Facebook
Tweet This
Email This Post
