Սանկտ-Պետերբուրգում ծեծել են լրագրողի. դեռ հայտնի չեն պատճառները

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | September 21, 2009 20:05
319a1985bdc83ecfa0350bc5979ed52f_big

Միխայիլ Գորին

Սանկտ-Պետերբուրգում երեք անհայտ անձինք հարձակվել են «Аргументы и факты» թերթի լրագրողի վրա: Ինչպես այսօր հաղորդել է «ИА REGNUM Новости»-ն, «AиФ»-ի պետերբուրգյան խմբագրության պատասխանատու քարտուղար Միխայիլ Գորինի վրա հարձակվել են սեպտեմբերի 19-ի առավոտյան՝ ժամը 4.00-ին:

Ոստիկանի համազգեստ հագած երեք հոգի, դուրս գալով ոստիկանական “УАЗ” մեքենայից, հարվածել են լրագրողի մեջքին, գրպանից հանել 3.000 ռուբլի ու բջջային հեռախոսը,  վերարկուն ու ծառայողական վկայականը:

Հիվանդանոցում պարզվել է, որ նա ստացել է ուղեղի ցնցում:

“Аргументы и факты” թերթի խմբագրությունը  հայտարություն է ներկայացրել քաղաքի իրավապաշտպան օրգաններին: Այժմ Գորինի ինքնազգացողությունը գնահատվում է բավարար, նա այսօր արդեն գնացել է աշխատանքի, սակայն դեռ ցավեր ունի մեջքի շրջանում:

Դիտվել է 1097 անգամ:
Print Friendly

Leave a Reply