Կոչումներ` արժանավորներին

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | December 29, 2011 12:22

Դեկտեմբերի 29-ին ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունում տեղի է ունեցել «ՀՀ միջազգային կարգի սպորտի վարպետ» մարզական կոչումների շնորհման հանդիսավոր արարողությունը: Նախարար Արթուր Պետրոսյանը շնորհավորել է ներկաներին կոչում ստանալու կապակցությամբ և ընդգծել որ հատկապես երիտասարդ տարիքում նման պատասխանատու կոչում ստանալը խիստ պարտավորեցնող է: «ՀՀ միջազգային կարգի սպորտի վարպետ» մարզական կոչումներ ստացան Միհրան Ջաբուրյանը, Կորյուն Սողոմոնյանը, Հրաչ Բաբայանը, Իրինա Աղաջանյանը, Մակար Սարգսյանը, Սարգիս Ղարաբաղցյանը, Գևորգ Ադամյանը, Գարիկ Հարությունյանը, Գոռ Հարությունյանը, Վլադիմիր Սարուխանյանը, Դավիթ Գրիգորյանը, Հակոբ Առաքելյանը և Վարդան Փահլևանյանը:

Դիտվել է 811 անգամ:
Print Friendly

Leave a Reply