Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր մասնակցել է Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ ՀՀ արտաքին գործերի նախարարության կազմակերպած ընդունելությանը

Պաշտոնական, Օրվա լուր | | December 28, 2011 22:30

Նախագահը շնորհավորել է Հայաստանի արտաքին գերատեսչության աշխատակիցներին գալիք տոների կապակցությամբ: «2011 թվականին մենք նորմալ ենք աշխատել, մեր գլխավոր գծից չենք շեղվել, ամբողջ կարողություններով փորձել ենք պաշտպանել մեր ազգային շահերը: Սրանով ամեն ինչ ասված է: Մի կողմից լավ է, որ 2011 թվականին վատ չենք աշխատել, բայց մյուս կողմից էլ պարտավորեցնող է, որովհետև ամեն անգամ որոշակի առաջընթաց պետք է ունենանք և 2012 թվականին պետք է ավելի լավ արդյունքների հասնենք: Գոնե իմ ակնկալիքները սրանք են»,-արտաքին գործերի նախարարության տոնական ընդունելության ժամանակ ասել է Նախագահ Սերժ Սարգսյանը:

Հանրապետության ղեկավարն ընդունելության մասնակիցներին, նրանց ընտանիքների անդամներին և բոլոր հարազատներին գալիք տարում մաղթել է առողջություն, երջանկություն և հաջողություններ:

 

 

Դիտվել է 935 անգամ:
Print Friendly

Leave a Reply