Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը շրջանառության մեջ է մտցրել «Նուռ» ոսկե հուշադրամը

ՏՆՏԵՍԱԿԱՆ, Օրվա լուր | | December 28, 2011 22:08

Հուշադրամի դիմերեսին պատկերված են  ՀՀ զինանշանը, հուշադրամի թողարկման տարեթիվը` 2011 և անվանական արժեքը` 500 դրամ: Եզրաշուրթի մոտ վերևում և ներքևում կիսաշրջագծով հայերեն և անգլերեն լեզուներով մակագրված են “ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ” և “REPUBLIC OF ARMENIA”:
Հուշադրամի դարձերեսի կենտրոնում պատկերված է նուռն իր հատիկներով, որից վերև կիսաշրջագծով հայերեն և անգլերեն լեզուներով “ՆՈՒՌ” և “PUNICA GRANATUM” գրառումներն են: Եզրագծով տեղադրված են զարդանախշեր:
Հուշադրամը շրջանագծով երկու կողմից ունի ուռուցիկ եզրաշուրթ:
Ուրվագծերի հեղինակն է Էդուարդ Կուրղինյանը: Հուշադրամը հատվել է Լեհաստանի դրամահատարանում:

Հուշադրամի բնութագիրը.
Անվանական արժեքը           500 դրամ
Մետաղը և հարգը                ոսկի, 999,90
Զանգվածը                          1,24 գ
Տրամագիծը                        13,92 մմ
Դրամաշուրթը                     ատամնավոր
Որակը                                պրուֆ
Տպաքանակը                       մինչև 5000 հատ

Հաղորդագրությունից օգտվելու դեպքում հղումը սկզբնաղբյուրին պարտադիր է:
ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայություն
հեռ/ֆաքս. 56 37 61
էլ-փոստ. mcba@cba.am

 

Դիտվել է 976 անգամ:
Print Friendly

Leave a Reply