Սանտա Կլաուսը ժամանակին գոյություն ունեցած իրական անձնավորություն է

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | December 28, 2011 22:00

Քրիստոնեության ընդունումից հետո եվրոպական բանահյուսության մեջ Ձմեռ պապի կերպարը նմանեցվել է բյուզանդական եկեղեցու արքեպիսկոպոս սուրբ Նիկողայոսի վարքին,ով հայտնի է իր բարեգործություններով:Նա գիշերով ոսկե դրամներ է գցել չքավորների տները:2005 թ.-ին Ռուսաստանում պաշտոնապես որոշվել է Ձմեռ պապի ծննդյան օրը (նոյեմբերի 18) և ծննդավայրը (Մեծ Ուստյուգ):Նոր տարվա տոնակատարություններն սկիզբ են առել Բաբելոնում,մ.թ.-ից 4000 տարի առաջ:Նոր տարին հունվարի 1-ին նշվում է մ.թ.ա. 46 թ.-ից:Հին հայերը Նոր տարին նշել են Նավասարդի 1-ին,որը համընկնում էր Բելի դեմ Հայկի տարած հաղթանակին:Մի շարք երկրներում Նոր տարին նշում են լուսնային օրացույցով`ձմեռային գիշերահավասարին հաջորդող լուսնային ամսվա առաջին օրը: Տարբեր երկրներում Նոր տարին տարբեր կերպ են դիմավորում:Օրինակ,չինացիները այդ օրը չեն քնում`ակնկալվող հաջողությունը բաց չթողնելու համար,իսկ իտալացիները պատուհանից դուրս են շպրտում իրենց հին իրերը:Հին հայերը Նավասարդի օրերին կատարում էին բազմաթիվ զոհաբերություններ,կազմակերպում տոնախմբություններ,ապաստան ու կերակուր տալիս օտարներին:Ամանորի տոնական սեղանին դնում էին տարեհաց`որևէ նշանով:Այն բաժանում էին ընտանիքի անդամների միջև.ում բաժին էր ընկնում նշանով հացի կտորը,նրա համար ակնկալվում էր բարեհաջող տարի: Ամանորի տոնածառն առաջին անգամ զարդարվել է 1521 թ.-ին,Էլզասի Սելեստա քաղաքում`ապակե գնդերով ու մոմերով: 2008 թ.-ին Ռիո դե Ժանեյրոյում`Լագոա լճի վրա,տեղադրվել է 85 մ բարձրության և 530 տ կշռով լողացող տոնածառ,իսկ Մեխիկոյի 2009 թ.-ի տոնածառն ունեցել է 110,35 մ`40-հարկանի շենքի բարձրություն:Այդ երկու տոնածառներն էլ գրանցվել են §Գինեսի ռեկորդների գրքում¦:                                                                                     Բալասանյան  Մերի

Դիտվել է 955 անգամ:
Print Friendly

Leave a Reply