Տարածական 3D էկրանները շուտով կլինեն ոչ միայն կինոթատրոններում, այլև շատերի տանը

Օրվա լուր | | September 21, 2009 18:28

art3dtvcnn

«Sony» -ն և « Panasonic»ը 2010 թ. կթողարկեն նոր՝ 3D էկրանով հեռուստացույցներ: «Mitsubishi»-ն և «JVC»-ն նույնպես աշխատում են այդ ուղղությամբ:

«Վերջապես հեռուստացույցը կդառնա իրական` ընդգրկելով ու ցուցադրելով եռակողմանի 3D տարածություն»,-ասում է «Panasonic»-ի գործադիր փոխտնօրեն Ռոբերտ Փերին: Նրա խոսքով` 3D հեռուստացույցների թողարկումը նույնն է, ինչ անցումը սև ու սպիտակ հեռուստացույցներից` գունավորների:

«3D էկրաններով ֆուտբոլ նայելիս թվալու է, որ ֆուտբոլիստները դուրս են գալիս հեռուստացույցի տափակ էկրանից ու խաղում` ձեր կողքին»,- ասում են «Panasonic»ի մասնագետները:

«CNN»-ի հաղորդմամբ` այս նոր հեռուստացույցներն ակնոցների, հեռարձակող հատուկ համակարգի հետ միասին կունենան բավական մատչելի գին՝ այնքան, ինչքան շուկայում առկա հեռուստացույցներն են:

Սակայն կան նաև կարծիքներ, որ այս նոր համակարգը բավական կատարելագործված չէ սովորական հեռուստադիտողի տուն մուտք գործելու համար: «HDTV» ամսագրի հրատարակիչ Շեյն Սթարջոնն ասում է, որ 3D անկոցներն իր մոտ գլխացավ են առաջացրել, այնպես որ դա կարող է գնորդներին հետ պահել նորույթը ձեռք բերելուց:

«Sony» -ի և «Panasonic»ի ներկայացուցիչներն ասել են, որ իրենք դեռ աշխատում են եռաչափ պատկերի ու ակնոցների վրա: Փերիի խոսքերով` 3D հեռուստացույցները 10 տարվա ընթացքում կդառնան բոլորի համար սովորական ու հասանելի: «Իսկ առանց ակնոցների եռաչափ պատկեր ցուցադրող հեռուստացույցները պատրաստ կլինեն 10-15 տարուց»,-ասել է նա:

Դիտվել է 1233 անգամ:
Print Friendly

Leave a Reply