Այաթոլլահ Խամենի. «Իսրայելը սիոնիստական քաղցկեղ է»
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | September 21, 2009 18:21
«Իսրայելը Իսրայելը սիոնիստական քաղցկեղ է, որը քայքայում է իսլամական աշխարհը»,-հայտարարել է Իրանի իսլամական հանրապետության հոգևոր առաջնորդ Ալի Խամենին: Իսլամական զատիկի` «Ալֆթր Ալսաիդ»-ի կապակցությամբ կազմակերպված ընթրիքի սեղանի շուրջ Խամենին փառաբանել է իսլամը, նշել, որ այն խաղաղության կրոն է՝ միաժամանակ զգուշացնելով իսլամի թշնամիներին` չհամարձակվել հարձակվել Իրանի վրա. «Բոլոր նրանք, ովքեր մտածել են տիրել Թեհրանին, ընկել են պատմության աղբանոցում»,- նշել է նա:
Հոգևոր առաջնորդը նաև անդրադարձել է իր երկրի միջուկային ծրագրի վերաբերյալ Արևմուտքում և արաբական աշխարհում տիրող մտավախությանը. «Բոլորը գիտեն, որ մենք չենք ցանկանում միջուկային զենք արտադրել. մենք դեմ ենք դրա արտադրմանը, օգտագործմանն ու վաճառքին: Մեր նկատմամբ ճնշումներն արդյունք են իրանոֆոբիայի, որը տիրում է ճնշող պետությունների վարքագծում»,-ասել է Խամենին:






Facebook
Tweet This
Email This Post
