Հանրապետությունում արձանագրվել է կոռուպցիոն ռիսկերի նվազում

ՏՆՏԵՍԱԿԱՆ, Օրվա լուր | | December 28, 2011 14:20

Կառավարության կոռուպցիայի դեմ պայքարի ռազմավարության իրականացման արդյունքներով Հանրապետությունում 2010 թվականին 2008-ի համեմատ արձանագրվել է կոռուպցիոն ռիսկերի 5 տոկոս նվազում: Այս մասին կառավարությունում հրավիրված ասուլիսում տեղեկացրեց փորձագետ Արմեն Խուդավերդյանը: 2011-ի վիճակագրական տվյալները դեռևս ամփոփվում են և կներկայացվեն հաջորդ տարեսկզբին: «Կոռուպցիոն դրսևորումները նվազել են հիմնականում առողջապահության, պետավտոտեսչության, հարկային ծառայության ոլորտներում, որտեղ մշտապես արձանագրվել են մեծածավալ կոռուպցիոն դրսևորումներ»,- ասաց Խուդավերդյանը: Նա նշեց, որ 2011-ի առաջին կիսամյակում կոռուցիայի դեպքերի բացահայտման քանակը 2010-ի նոււյն ժամանակահատվածի համեմատ ավելացել է երկու անգամ՝ 86-ով, ինչն ունի նաև կանխագելիչ բնույթ: Վարչապետի օգնական Եղիշե Կիրակոսյանի խոսքով՝ հակակոռուպցիոն ռազմավարության իրականացման ընթացքը գտնվում է նաև միջազգային կազմակերպությունների, մասնավորապես Եվրոպայի խորհրդի շրջանակներում գործող «Գրեկօ» միջազգային հակակոռուպցիոն խմբի, «Թրանսփերընսի ինթերնեյշնլ»-ի մոնիթորինգի ներքո: Ստեղծվել է ինստիտուցիոնալ բազա, որով էլ իրականացվում է մեր երկրի հակակոռուպցիոն քաղաքականության ռազմավարությունը: Եղիշե Կիրակոսյանը կարևորելով կոռուպցիայի կանխարգեման ուղղությամբ տարվող աշխատանքները՝ ընդգծեց, որ այդ համատեքստում մեծ նշանակություն կունենա հաջորդ տարեսզկիբից գործող Հանրային ծառայության մասին օրենքը: Նախատեսվում է ստեղծել բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով, որով կհայտարարագրվեն վերջիններին պատկանող գույքն ու եկամուտները և դրանք հասանելի կդարձվեն հասարակությանը:

Դիտվել է 694 անգամ:
Print Friendly

Leave a Reply