Ամանորի գիշերը Պրահան լինելու է Եվրոպայի ամենաթանկ քաղաքը

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | December 28, 2011 14:19

Ամանորյա գիշերը հյուրանոցների գները թանկանալու են գրեթե 4 անգամ: Ինչպես հաղորդում է«Արմենպրես»-ը` վկայակոչելով http://www.ru.tsn.ua –ը, Չեխիայի մայրաքաղաք Պրահան լինելու է Եվրոպայի ամենաթանկ քաղաքը տուրիստների համար, ովքեր ցանկանում են այնտեղ նշել 2012-ի ամանորը:

Ամանորյա գիշերը Պրահայում մեկ հյուրանոցային համարը միջին հաշվով կկազմի 361 եվրո, այն դեպքում, երբ սովորաբար այն կազմում է 98 եվրո:

Տուրիստական բիզնեսի մասնագետների կարծիքով Պրահան կդառնա անհասանելի քաղաք:

Վերլուծաբանները համեմատել են եվրոպական 35 մայրաքաղաքների հյուրանոցների գները. Փարիզում ամանորյա գիշերը հյուրանոցային համարը միջին հաշվարկով կկազմի 239 եվրո, Վենետիկում, Էդինբուրգում եւ Ամստերդամում չի գերազանցի 250 եվրոն, իսկ Բարսելոնայում` կարժենա 200 եվրո:

 

Դիտվել է 1146 անգամ:
Print Friendly

Leave a Reply