Ռոման Ամոյանը սիրում է նվերներ տալ

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | December 28, 2011 14:28

Հայաստանի 2011 -ի մրցաշարջանի լավագույն մարզիկ, հունահռոմեական ոճի ըմբիշ Ռոման Ամոյանը, այսօր հանդիպելով զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչներին, հայտնեց, որ  անցնող տարին իր համար ձեռքբերումներով լի է եղել: Նա նշեց, որ իր ամենամեծ նվաճումը եղել է Եվրոպայի առաջնությունում, որում հռչակվել է չեմպիոն: Ամոյանը պատիվ համարեց, որ մարզական լրագրողները բարձր են գնահատել իր հաղթանակը և ինքն մարզական կենսագրության ընթացքում առաջին անգան արժանացել է Հայաստանի լավագույն մարզիկի կոչմանը: Ռոմանը հայտնեց, որ 2012-ին վարկանիշային երեք մրցաշար է կայանալու և ինքը փորձելու է օլիմպիական ուղեգիր նվաճել: Իսկ գլխավոր նպատակը կլինի աչքի ընկնել Լոնդոնում կայանալիք օլիմպիական խաղերում:

Տարվա լավագույն մարզիկն ասաց, որ չի հավատում Ձմեռ պապի գոյությանը, բայց Ամանորի առիթով շատ է սիրում նվերներ տալ ընտանիքի անդամներին:

Դիտվել է 763 անգամ:
Print Friendly

Leave a Reply