Մեդվեդև. «Իրանի վրա հարձակման դեպքում Թեհրանը կպատասխանի ոչ միայն Իսրայելին, այլև ուրիշ երկրների»

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | September 21, 2009 17:43

medvedev«Իսրայելը չի պատրաստվում հարվածել Իրանին»,- հայտարարել է Ռուսաստանի դաշնության նախագահը CNN-ին տված հարցազրույցում: Դմիտրի Մեդվեդևը հայտնել է, որ այդ խոստումն իրեն տվել է Իսրայելի նախագահ Շիմոն Պերեսը օգոստոսին Սոչիում կայացած հանդիպմանը:

Ըստ Մեդվեդևի՝ Թեհրանի վրա զինված հարձակում կատարելն ամենավատ սցենարն է. «Այն կհանգեցնի մարդկային աղետի, մեծ թվով փախստականների, չհաշված, որ նման զարգացման դեպքում Իրանը կհակադարձի ոչ միայն Իսրայելին, այլև ուրիշ երկրների: Մի բան է ինձ գոհացնում, որ Թել Ավիվում իմ գործընկերները հավաստիացրել են, որ մտադիր չեն վարվել նման կերպ»,- ասել է Մեդվեդևը:

Դիտվել է 1029 անգամ:
Print Friendly

Leave a Reply