Հայաստանից` երեք մասնակից

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | December 28, 2011 13:53

Հայաստանի 3 մարզիկներ՝ դահուկորդներ Լիլիթ Տոնոյանը և Հրաչյա Սահակյանը, ինչպես նաև բիաթլոնիստուհի Ժենյա Գրիգորյանը մեր երկրի պատիվը կպաշտպանեն  հունվարի 13-22-ը Ավստրիայի Ինսբրուկ քաղաքում կայանալիք առաջին պատանեկան ձմեռային  օլիմպիական խաղերում: Այդ ստուգատեսում  15-18 –տարեկան պատանիները մրցելու են 15 մարզաձևերում:

Հայաստանի մարզական պատվիրակության ղեկավարն Է Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի մարզաձևերի և հերթափոխի  բաժնի պետ Գագիկ Բոլշիկյանը:

Նախատեսվում Է, որ այս մրցումներում ուժերը կչափեն  67 երկրների 1000 մարզիկներ: Ադրբեջանի մարզիկները չեն մասնակցելու, Վրաստանը ներկայացված Է լինելու 2 մարզիկներով, Իրանը՝ 3:

Դիտվել է 779 անգամ:
Print Friendly

Leave a Reply