Երկրաշարժ Հայաստան-Թուրքիա սահմանային գոտում

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | December 28, 2011 12:32

Դեկտեմբերի 28-ին, տեղական ժամանակով 11.52-ին Հայաստան-Թուրքիա սահմանային գոտում` Արտաշատ քաղաքից 6 կմ դեպի հարավ-արևելք տեղի է ունեցել 3.0 մագնիտուդով երկրաշարժ:

Երկրաշարժի հիպոկենտրոնը գտնվում է 5 կմ խորության վրա:

Երկրաշարժի ուժգնությունը էպիկենտրոնային գոտում կազմել է 4 բալ:

Երկրաշարժը զգացվել է մասնավորապես Երևանում և Մասիսում 3 բալ, Արտաշատում, Արարատում և Վեդիում 3-4 բալ ուժգնությամբ:

 

Դիտվել է 729 անգամ:
Print Friendly

Leave a Reply