Ռումինիայում գնացքը դուրս է եկել երկաթգծից. 15 մարդ վիրավորվել է

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | September 21, 2009 17:35

eՌումինիայի մայրաքաղաք Բուխարեստը և երկրի արևմուտքում գտնվող Տիմիշոարա քաղաքը միմյանց կապող գնացքը դուրս է եկել երկաթգծից: Առնվազն 15 մարդ վիրավորվել է:

Պատահարը տեղի է ունեցել այս գիշեր, երբ 8 վագոններով գնացքը, որը տեղափոխում էր 360 ուղևորի, դուրս է եկել երկաթգծից:

Ռումինիայի տրանսպորտի նախարարի խոսքով` անհայտ անձինք միտումնավոր վնասել են  երկաթգիծը, ինչը կարող էր «մեծ աղետի» պատճառ դառնալ:

Պատահարը պատճառել է 5 մլն եվրոի վնաս:

Կրայովա քաղաքի մոտակայքում, որտեղ և տեղի է ունեցել վթարը, երթևեկությունը դադարեցված է:

Դիտվել է 2053 անգամ:
Print Friendly

Leave a Reply