Առինջ գյուղի սկզբնամասում բենզինով բեռնված 3 ցիստեռն դուրս է եկել երկաթուղային ուղեգծերից

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | December 28, 2011 11:26

Դեկտեմբերի 27-ին` ժամը 19.15-ին  տեղեկատվություն է  ստացվել, որ Կոտայքի մարզի Առինջ գյուղի սկզբնամասում բենզինով բեռնված երեք ցիստեռն դուրս են եկել երկաթուղային ուղեգծերից:

Դեպքի վայր են մեկնել ճգնաժամային կառավարման կենտրոնի և փրկարարական ուժերի վարչության օպերատիվ խմբերը:

Պարզվել է, որ «Հարավ-Կովկասյան երկաթուղի» ՓԲԸ «Քանաքեռ» կայարանից բեռնաթափման հա­մար փակուղի մտնող թիվ 3452 շարժակազմի մոտ 240 տ բենզինով բեռնված չորս ցիստեռններից երեքը, դեռևս չպարզված հանգամանքներում, դուրս են եկել ուղեգծերից: «Հարավ-Կովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի փոխադրումների տնօրինությունից հաղորդեցին, որ նախատեսվում են բենզինի վերամղման աշխատանքներ. ան­վտանգությունն ապա­հովելու համար անհրաժեշտ է հրշեջ-փրկարարների օգնությունը: Ընթացքում  հաղորդում  ստացվեց, որ բռնկվել է բենզատար ավտո­մեքե­նա­յի առջևում գտնվող շարժիչի խլացուցիչը:Դեպքի վայր են մեկնել մի քանի  մարտական հաշավարկ: Հրդեհը մարվել է տեղի ուժերով:

Հրշեջ-փրկարարներն իրականացրել են հերթապահություն ՓՋՀՓՋ:

 

Դիտվել է 822 անգամ:
Print Friendly

Leave a Reply