Թողարկվել է «Նուռ» նոր ոսկե հուշադրամ

ՏՆՏԵՍԱԿԱՆ, Օրվա լուր | | December 28, 2011 10:24

Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը շրջանառության մեջ է մտցրել «Նուռ» ոսկե  հուշադրամը:

Հուշադրամի դիմերեսին պատկերված են  ՀՀ զինանշանը, հուշադրամի թողարկման տարեթիվը` 2011 և անվանական արժեքը` 500 դրամ: Եզրաշուրթի մոտ վերևում և ներքևում կիսաշրջագծով հայերեն և անգլերեն լեզուներով մակագրված են “ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ” և “REPUBLIC OF ARMENIA”:

Հուշադրամի դարձերեսի կենտրոնում պատկերված է նուռն իր հատիկներով, որից վերև կիսաշրջագծով հայերեն և անգլերեն լեզուներով “ՆՈՒՌ” և “PUNICA GRANATUM” գրառումներն են: Եզրագծով տեղադրված են զարդանախշեր:

Հուշադրամը շրջանագծով երկու կողմից ունի ուռուցիկ եզրաշուրթ:

Ուրվագծերի հեղինակն է Էդուարդ Կուրղինյանը: Հուշադրամը հատվել է Լեհաստանի դրամահատարանում:

 

Հուշադրամի բնութագիրը.

 

Անվանական արժեքը        500 դրամ

Մետաղը և հարգը               ոսկի, 999,90

Զանգվածը                            1,24 գ

Տրամագիծը                           13,92 մմ

Դրամաշուրթը                                  ատամնավոր

Որակը                                               պրուֆ

Տպաքանակը                                    մինչև 5000 հատ

ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայություն

 

 

Դիտվել է 1125 անգամ:
Print Friendly

Leave a Reply