Հեռացող տարվա անվանի մարդկանց հարսանիքները

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | December 28, 2011 10:14

Հրաժեշտ տալով 2011-ին, արժե հիշել նաև տարվա ընթացքում տեղի ունեցած նշանավոր մարդկանց հարսանիքները:

Շքեղ հանդիսություն էր արքայազն Ուիլյամի ու Քեթրին Միդլթոնի հարսանիքը, որը տեղի ունեցավ Վեսթմիստրյան աբբայությունում, Լոնդոնի կենտրոնում, 2011-ի ապրիլի 29-ին:

Կայացավ  Եղիսաբեթ թագուհու ավագ թոռնուհու` Զառա Պելիպեի ու Անգլիայի ռեգբիի թիմի կապիտան Մայք Թինդալլայի հարսանիքը: Հանդիսությունը տեղի ունեցավ  Էդինբուրգի Քենոնգեյթում(Շոտլանդիա), 2011-ի հուլիսի 30-ին:

Ամուսնացան Մոնակոյի իշխան Ալբերտ Երկրորդն ու իշխանուհի Շառլինը, 2011-ի հուլիսի 2-ին, Մոնակոյի իշխանական ամրոցի ներքին բակում:

Պունակխա ամրոց-մենաստանում հոկտեմբերի 13-ին տեղի ունեցավ Բութան Ջիգմա Կխեսար Ցանգչուկի ու նրա սիրելիի` Ջեցուն Պեմայի թագավորական պսակադրությունը:

Ընդամենը 72 օր տևեց Կիմ Քարդաշյանի ու ֆուտբոլիստ Քրիս Համֆրիսի ամուսնությունը: Նրանք իրենց ամուսնությունը գրանցեցին Կալիֆոռնիայի Մոնտեսիտոյում, օգոստոսին:

Մայիսի 14-ին Տեխասում ամուսնացան քանթրի կատարողներ Միրանդա Լամբերտն ու Բլեյք Շելտոնը:

Հունվարի 1-ին Պուերտո Ռիկոյում տեղի ունեցավ կանադական քանթրի երգչուհի Շանայա Թուեյնի ու գործարար Ֆրեդերիկա Թիբոյի հարսանիքը:

Հայտնի դերասանուհի Ռիզ Ուիզերսպունն ամուսնացավ իր գործակալի` Ջիմ Թոթի հետ: Հարսանիքը տեղի ունեցավ մարտի 25-ին, իրենց ռանչոյում:

Նյու Յորքում հունիսի 22-ին գաղտնի պսակադրվեցին բրիտանացի դերասաններ Դենիել Քրեյգն ու Ռեյչլ Վայսը:

Հոկտեմբերի 16-ին, Մալիբուի սեփական առանձնատանը, 120 հյուրերի ներկայությամբ, իրենց հարաբերություններն օրինականացրին Շենեն Դոերթին ու լուսանկարիչ Կուրտ Իսվարինկոն:

Փոլ Մակկարտնիի երրորդ ամուսնությունը տեղի ունեցավ սեպտեմբերի 25-ին, Լոնդոնի Old Marylebone աշտարակում: Նա ամուսնացավ Նենսի Շեվելի հետ:

Ռոբին Ուիլյամսը երրորդ անգամ ամուսնացավ, այս անգամ դիզայներ Սյուզեն Շնայդերի հետ: Հարսանիքը տեղի ունեցավ Նապա հովտում, հոկտեմբերին:

Վերջապես իրենց հարաբերություններն օրինականացրին Ամերիկա Ֆերերան ու Ռայան Պիրս Ուիլյամսը: Ամուսնությունը գրանցեցին հունիսի 28-ին, Ամերիկայի ընկերուհու` Վանեսսա Ուիլյամսի  տանը:

Անգլիայի հարավ արևմուտքում գտնվող Սաուսրոփ գյուղակում հունիս 1-ին հայտնի մոդել Քեյթ Մոսսն ամուսնացավ The Kills խմբի  կիթառահար Ջեյմի Հինսի հետ:

Մայիսի 12-ին Սանտա Բարբարայում ամուսնացան Victoria’s Secret-ի հայտնի մոդել  Լիլի Օլդրիջն ու  Kings of Leon Калеб Фоллоуилл. խմբի մասնակից Քալեբ Ֆոլլոուիլը:

Դերասանուհի Շոա Քրեյգը ամուսնացավ դերասան Լորենցո Լամասի հետ, որը նրանից մեծ է 30 տարով: Հանդիսությունը տեղի ունեցավ ապրիլի 30-ին, մեքսիկական Կաբո Սան Լոիկաս առողջարանային քաղաքում:

 

 

Դիտվել է 1427 անգամ:
Print Friendly

Leave a Reply