Այսօր տեղի կունենա «Ի զորակցություն Նարեկ Հարթունյանի» խորագրով համերգ

ՄՇԱԿՈՒՅԹ, Օրվա լուր | | December 28, 2011 10:07

Դեկտեմբերի 28-ին` ժամը 19:00-ին, Նարեկացի արվեստի միության Երևանի կենտրոնում տեղի կունենա «Ի զորակցություն Նարեկ Հարթունյանի» խորագրով համերգ: Երեկոյի ընթացքում կհնչեն հեղինակային գործեր, հայ հոգևոր և ժողովրդական երաժշտություն, Կոմիտաս, ինչպես նաև ջազային հանկարծաբանական դաշնամուրային կատարումներ: Մուտքն ազատ է:

Արձագանքելով Նարեկ Հարթունյանի նկատմամբ վերջերս կիրառված հետապնդումներին և դեկտեմբերի 9-ի հայտնի կալանավորմանը` երաժիշտներ Վահան Արծրունին, Հասմիկ Բաղդասարյանը (սոպրանո), Լևոն Կարապետյանը (դաշնամուր), Ավագ Մարգարյանը (բլուլ), Էմմանուել Հովհաննիսյանը (դուդուկ), Ստեփան Շաքարյանը (դաշնամուր), Լուսինե Գրիգորյանը (դաշնամուր) և «Փարոս» երգչախումբը (գեղ. ղեկավար` Րաֆֆի Միքայելյան) համախմբվել են  համերգային բազմաժանր այս ծրագրի շուրջ` արվեստի միջոցով հայտնելու իրենց բարոյական աջակցությունը Նարեկին:
Չնայած Նարեկ Հարթունյանը և նրա հետ կալանավորված «Ջի Էյջ Ստորիջ Էնթրփրայզիս» ընկերության փոխտնօրեն Անի Մնացականյանն ու ընկերության հաշվապահ Արթուր Գալստյանն այժմ գտնվում են ազատության մեջ, նրանց դեմ ուղղված հետապնդումները դեռ շարունակվում են: Միայն այս շաբաթ Նարեկ Հարթունյանը երեք անգամ հարցաքննության է կանչվել ՀՀ ԿԱ ՊԵԿ քննչական վարչություն` դեկտեմբերի 26-ին, 28-ին և 30-ին: Դեկտեմբերի 28-ի հարցաքննության պատճարով Նարեկը կարող է ուշանալ համերգից, որի համար խնդրել է հայցել մասնակից արվեստագետների և ներկա հանդիսականի ներողամտությունը:

Դիտվել է 732 անգամ:
Print Friendly

Leave a Reply