Արգենտինայի նախագահին քաղցկեղ են ախտորոշել

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | December 28, 2011 9:20

Արգենտինայի նախագահ Քրիստինա Ֆերնանդես Կիրշների մոտ հայտնաբերվել է վահանաձև գեղձի պապիլյար քաղցկեղ, մետաստազներ չկան, «ուռուցքը տեղային է ու գտնվում է անմիջականորեն գեղձի մեջ»,- ասվում է մամլո հաղորդագրության մեջ:

Պապիլյար կարցինոմայի վիրահատությունը  պլանավորված է հունվարի 4-ին. նախագահը մինչև հունվարի 24-ն աշխատանքի դուրս չի գա: Այդ ընթացքում նախագահի պարտականությունները կկատարի փոխնախագահ Ամադո Բուդուն:

Այս հիվանդության  դեպքերի 60-70 %-ն ախտորոշվում է կանանց ու երիտասարդների մոտ: Սա տարածված ու քաղցկեղի նվազ վտանգավոր տեսակ է: Նախնական փուլում հիվանդությունն ախտորոշելու դեպքում կանխատեսումներն ու ելքերը  բարենպաստ են:

Քրիստինա Ֆերնանդես Կիրշները նախագահական երկրորդ ժամկետում է ընտրվել դեկտեմբերի 10-ին: Կիրշները աշխարհի ամենաազդեցիկ քաղաքական կին-գործիչների առաջին տասնյակում է:

Վերջին շրջանում քաղցկեղ են ախտորոշել Բրազիլիայի, Պարագվայի ու Վենեսուելայի նախկին ու գործող  նախագահների մոտ:

 

Դիտվել է 1236 անգամ:
Print Friendly

Leave a Reply