Վախճանվել է Արեստ Բեգլարյանը
ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | ankakh | December 27, 2011 17:39
Դեկտեմբերի 26-ին, կյանքի 73–րդ տարում վախճանվել է ճանաչված գիտնական, հայտնի մտավորական, Երևանի ճարտարապետության և շինարարության պետական համալսարանի (ԵՃՇՊՀ) հոգաբարձուների խորհրդի նախագահ Արեստ Գուրգենի Բեգլարյանը: Արեստ Բեգլարյանը ծնվել Է 28.02.1938թ. Երևանում։ Ավարտել է Երևանի Թելմանի անվան միջնակարգ դպրոցը՝ 1955թ.-ին, Երևանի Պոլիտեխնիկական ինստիտուտը՝ 1969թ.-ին, Մոսկվայի գեոդեզիայի և քարտեզագրության ասպիրանտուրան՝ 1972թ.։ 1964–89թթ. աշխատել է Երևանի Պոլիտեխնիկական ինստիտուտի ինժեներական գեոդեզիայի ամբիոնում, որպես ուսումնական վարպետ, ասիստենտ, ավագ դասախոս, դոցենտ։ 1988–2011թթ. ղեկա¬վարել է ինժեներական գեոդեզիայի ամբիոնը։ 1989 թվակա¬նից 2005-ի դեկտեմբերը եղել է Երևանի ճարտարապետության և շինարարության պետական համալսարանի ռեկտորը։ 2006–2010թթ.` ԵՃՇՊՀ խորհրդի նախագահ։ 2010-2011թթ. հոգաբարձուների խորհրդի նախագահ։Նրան շնորհվել է. 1978թ.՝ տեխնիկական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան, 1991թ.՝ պրոֆեսորի գիտա¬կան կոչում, 1998թ.՝ տեխնիկական գիտությունների դոկտորի գիտական աստիճան։ 1998թ. ընտրվել Է Հայաստանի ինժեներական ակադեմիայի անդամ։ 2008թ. արժանացել է ՀՀ գիտության վաստակավոր գործչի կոչման։Պրոֆ. Ա. Բեգլարյանի կողմից մշակվել են մի շարք մեթոդներ գծային և բարձունքային չափումներ իրականացնելու հա¬մար: 2000-2011թթ. 030 շինարարության մասնագիտական խոր¬հրդի նախագահ, Եվրոպական շինարարական ինստիտուտների ասոցիացիայի անդամ, ԱՊՀ շինարարական բարձրագույն ոաումնական հաստատությունների միջազգային ասոցիացի¬այի փոխնախագահ։Ա. Բեգլարյանը 200-ից ավելի գիտական աշխատանքների, այդ թվում՝ 14 գյուտի հեղինակ է: Պարգևատրվել է ԽՍՀՄ ոսկե և արծաթե մեդալներով և դիպլոմներով, 1983թ.՝ ՀԽՍՀ Գերագույն խորհրդի պատվոգրով, 2002թ. “Անանիա Շիրակացի” մեդա¬լով։ՀՀ կրթության և գիտության նախարարությունը և Երևանի ճարտարապետության և շինարարության պետական համալսարանը խորապես ցավում են մեծ գիտնականի, հայրենասեր քաղաքացու և լավ ընկերոջ կորստի համար։Քաղաքացիական հոգեհանգիստը տեղի կունենա դեկտեմբերի 28-ի, ժ. 1800-ին. Ս. Հովհաննես եկեղեցում։Հուղարկավորությունը՝ դեկտեմբերի 29-ին, ժ.14 00–ին Ս. Հովհաննես եկեղեցուց։






Facebook
Tweet This
Email This Post
