Դեկտեմբերի 31-ին քաղաքային տրանսպորտն ավելի երկար կաշխատի

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | December 27, 2011 17:37

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի կարգադրությամբ Ամանորի տոնական օրերին մայրաքաղաքում բնակչության տրանսպորտային սպասարկումը պատշաճ մակարդակով կազմակերպելու նպատակով՝ Երևանի մետրոպոլիտենի և ներքաղաքային վերգետնյա ուղևորատար տրանս­պորտի աշխատանքի տևողությունը 2011թ. դեկտեմբերի 31-ին երկարացվել և  աշխատանքի ավարտը սահմանվել է 2012թ. հունվարի 1-ի ժամը 200 -ը:

2012թ. հունվարի 1-ից մինչև 8-ը ներառյալ՝ ներքաղաքային հասարակական տրանս­պորտի աշխատանքի ավարտը սահմանվել է ժամը 24 00-ը:

2012թ. հունվարի 9-ից ներքաղաքային հասարակական տրանսպորտի աշխա­տանքը կկազմակերպվի ամենօրյա գրաֆիկով:

Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից հաղորդում են, որ քաղաքապետի նույն կարգադրությամբ 2011թ. դեկտեմբերի 30-ի ժամը 1800-ից մինչև 2012թ. հունվարի 9-ի ժամը 900-ը՝ ներ­քաղաքային ուղևորափոխադրումներ իրականացնող ընկերություններում սահմանվել  է հեր­թապահություն:

 

 

 

Դիտվել է 1018 անգամ:
Print Friendly

Leave a Reply