Քննարկվել են Երևանի և ՌԴ քաղաքների միջև գործընկերային հարաբերություններին առնչվող հարցեր

Պաշտոնական, Օրվա լուր | | December 27, 2011 17:19

Երևանի և ՌԴ քաղաքների միջև գործընկերային հարաբերություններին առնչվող հարցեր են քննարկվել Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի և Հայաստանի Հանրապետությունում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Վյաչեսլավ Կովալենկոյի հանդիպման ժամանակ։

Շնորհավորելով Տարոն Մարգարյանին Երևանի քաղաքապետի պատասխանատու պաշտոնում ընտրվելու կապակցությամբ՝  դեսպանը վստահություն է հայտնել, որ Երևանի և ՌԴ մայրաքաղաք Մոսկվայի և այլ քաղաքների միջև ձևավորված բարեկամական և տնտեսական կապերը հետագայում ևս կշարունակեն համաչափ զարգանալ:

Շնորհակալություն հայտնելով բարեմաղթանքների համար՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանը կարևորել է ինչպես հայ- ուսական դաշնակցային,  այնպես էլ  Երևանի քաղաքապետարանի և ՌԴ քաղաքների ու շրջանների հետ համագործակցությունը, ինչը ներկայում ոչ միայն բարձր մակարդակի վրա և բավականին ակտիվ է, այլև զարգացման լայն հեռանկարներ ունի։ Քաղաքապետը մեկ անգամ ևս ընդգծել է, որ Երևանի և ՌԴ քաղաքների միջև նախանշված բոլոր ծրագրերը կշարունակվեն և քաղաքապետարանը պատրաստակամ է ու բաց՝ փոխշահավետ նոր առաջարկներ ու ծրագրեր քննարկելու։

 

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և

հասարակայնության հետ կապերի վարչություն

 

Դիտվել է 923 անգամ:
Print Friendly

Leave a Reply