Րաֆֆի Հովհաննիսյան. «Հայաստանը «դե յուրե» ճանաչում է այն սահմանը, որը «դե ֆակտո» գոյություն ունի Հայաստանի ու Թուրքիայի միջև»

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | September 21, 2009 17:33

d680d5a1d686d686d5ab-d5b0d5b8d5bed5b0d5a1d5b6d5b6d5abd5bdd5b5d5a1d5b6«Ժառանգություն» կուսակցության ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանի համոզմամբ` այն նախապայմանները, որոնց Հայաստանը դիմակայել է և որոնք մերժել է 18 տարի շարունակ, այսօր արդեն մտել են նախաստորագրված հայ-թուրքական արձանագրության մեջ:

«Մենք բացում ենք խնդրո առարկա արձանագրությունները և տեսնում ենք, որ Հայոց հանրապետությունը «դե յուրե» ճանաչում է այն սահմանը, որը «դե ֆակտո» գոյություն ունի այս երկու երկրների միջև: Մեր «դե յուրե» սահմանները գծվել են 1920թ. նոյեմբերին` Ամերիկայի նախագահ Վուդրո Վիլսոնի իրավարար վճռով, որը միջազգային հանրության հրավերի համապատասխան արձակվել է ամերիկյան նախագահի կնիքի ներքո»,- Արցախի Հակ գյուղում` Սբ. Մինաս եկեղեցու վերաօծման արարողության ժամանակ, պատասխանելով լրագրողների հարցերին երեկ ասել է Հովհաննիսյանը:

Անդրադառնալով «Ժառանգության» ներկուսակցական խնդիրներին` կուսակցության ղեկավարն ասել է, որ ինքը համամիտ է «Ժառանգության»` որպես հասարակական-քաղաքական արժեք, կայացրած որոշումներին: «Իհարկե, որպես կուսակցության հիմնադիր՝ ես նույնպես ունեմ մեղքի իմ բաժինը, բայց այսօր հավաքական պատասխանատվության կամ, ավելի շուտ,  ինչպես ես եմ տեսնում, հավաքական անպատասխանատվության խնդիր է դրված: Ինձ համար անընդունելի է ստեղծված այս իրավիճակը»,- ասել է նա:

Հովհաննիսյանը նաև խորհուրդներ է տվել այլ կուսակցությունների գործընկերներին. «Թող ոչ մեկը` ոչ մեր ընդդիմադիր գործընկերներից և ոչ էլ իշխանական կուսակցություններից, չմտածի, որ ինքն անսխալական է, ինքը մենատեր է, ինքը միակ այլընտրանքն է: Յուրաքանչյուրս միայն իր նորագույն անցյալին պետք է նայի` տեսնելու համար, թե ինչպես առանձին վերցրած ամեն ոք կարող է տապալվել կամ ձախողվել»,- ասել է նա:

Դիտվել է 1055 անգամ:
Print Friendly

Leave a Reply