26-ամյա երիտասարդը դանակահարել էր Գարիկ Կիրակոսյանին և լճում դիակով մեքենան ջրասույզ արել

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | December 27, 2011 16:44
Դեկտեմբերի 26-ին, ժամը 17.00-ին, ոստիկանության Էրեբունու  բաժնում ահազանգ է ստացվել, որ Երևանի Գաջեգործների 1-ին փողոցին հարակից «Աղի ջուր» կոչվող լճակում ավտոմեքենա կա:
Դեպքի վայր է մեկնել օպերատիվ խումբ, և  փրկարար ծառայության միջոցով լճակից դուրս է բերվել «Օպել-Բ» մակնիշի ավտոմեքենա, որի սրահի հետևի նստելատեղին հայտնաբերվել է մեքենայատիրոջ՝ դեկտեմբերի 23-ից ոստիկանության Կենտրոնական բաժնի կողմից որպես անհայտ կորած որոնվող, 40-ամյա  Գարիկ Կիրակոսյանի դիակը` կրծքավանդակին և թիկունքին բազմաթիվ վնասվածքների հետքերով:
Նույն օրը  ոստիկանության ծառայողները պարզել են, որ դեկտեմբերի 22-ին, ժամը 18.00-ի սահմաններում, Որմնադիրների փողոցի սկզբնամասում, Գարիկ Կիրակոսյանին պատկանող ավտոմեքենայում, ֆինանսական հարցերի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ, ավտոմեքենայի սրահից վերցրած դանակով հարվածներ հասցնելով՝ Կիրակոսյանին սպանել է 26-ամյա Մհեր Խաչատրյանը, այնուհետև դիակը նույն ավտոմեքենայով տեղափոխելով «Աղի ջուր» կոչվող լճակ՝ մեքենան ջրասույզ է արել:
Մհեր Խաչատրյանը ձերբակալված է:
Կատարվում է նախաքննություն:
Դիտվել է 1900 անգամ:
Print Friendly

Leave a Reply