Ըստ թուրք պաշտոնյայի` հայ-թուրքական սահմանը հոկտեմբերի 14-ին չի բացվի

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | September 21, 2009 17:24

cemil_cicek_280809«Հայ-թուրքական սահմանը հոկտեմբերի 14-ին չի բացվելու: Սրանում համոզվելու համար բավական է կարդալ հայ-թուրքական արձանագրությունները»,- ասել է Թուրքիայի պետական նախարար, վարչապետի օգնական Ջամիլ Չիչեկը:

Ըստ «Trend» գործակալության` Թուրքիայի ԱԳՆ-ն 2 նախաստորագրված արձանագրությունների մասին ասել է, որ Հայաստանը և Թուրքիան Շվեյցարիայի միջնորդությամբ «ներքաղաքական խորհրդակցություններ» սկսելու համաձայնության են հասել:

Չիչեկի խոսքով` Թուրքիան Ադրբեջանի ղեկավարությանը տեղեկացնում է Հայաստանի հետ իրականացվող բոլոր բանակցությունների մասին:

«Որոշ ուժեր ձգտում են քարոզչությամբ վնասել ադրբեջանաթուրքական հարաբերություններին: Թուրքիան միշտ եղել է Ադրբեջանի կողքին,- ասել է Չիչեկը,- Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը կնպաստի Ղարաբաղի հարցի առաջընթացին»:

Դիտվել է 1210 անգամ:
Print Friendly

Leave a Reply