ԱՄՆ պետքարտուղարը սեպտեմբերի 25-ին կհանդիպի Ադրբեջանի արտգործնախարար Մամեդյարովի հետ

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | September 21, 2009 16:55

ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը ծրագրում է սեպտեմբերի 25-ին հանդիպել Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հետ.այս մասին նշվում է Քլինթոնի` Նյու Յորք կատարելիք այցելության ծրագրում:

Պետքարտուղարի Նյու Յորք այցելության ծրագիրն ընդհանուր առմամբ նվիրված է արտասահմանյան երկրների ղեկավարների եւ ներկայացուցիչների հետ հանդիպմանը, ինչպիսիք են Ճապոնիան, Ավստրալիան, Կորեական Հանրապետությունը, Իսրայելը, Պաղեստինը, Ռուսաստանը, Ղազախստանը եւ այլն:

Քլինթոնը կմասնակցի նաեւ ՄԱԿի գլխավոր վեհաժողովի նիստին:

Դիտվել է 955 անգամ:
Print Friendly

Leave a Reply