Ռուսաստանի 10 լավագույն մարզիկները

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | December 27, 2011 15:06

Ռուսաստանի մարզական լրագրողների ֆեդերացիան հրապարակել է 2011-ի լավագույն մարզիկների տասնյակը: Լավագույնների ցուցակում են`Անաստասիա Զուևան (լող), Ալեքսեյ Աշապատովը (պարալիմպիկ սպորտ), Նատալյա Իշչենկոն (գեղալող), Եվգենյա Կանաևան (գեղարվեստական մարմնամարզություն), մարմնամարզուհի Վիկտորյա Կոմովան (նկարում), Մաքսիմ Միխայլովը (վոլեյբոլ), Մարյա Սավինովան (աթլետիկա), Իվան Սկոբրևը (չմշկավազք), Եկատերինա Տուդեգեշևան (սնոուբորդ), Աննա Չիչերովան (աթլետիկա):

Տարվա լավագույն թիմ է ճանաչվել լողափնյա ֆուտբոլի աշխարհի չեմպիոն Ռուսաստանի հավաքականը: Լավագույն մարզիչ է ճանաչվել մարզական քայլքի թիմի գլխավոր մարզիչ Վիկտոր Չեգինը:

Դիտվել է 843 անգամ:
Print Friendly

Leave a Reply