Հայաստանը կհրաժարվի ձմեռային ժամանակից

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | December 27, 2011 15:05

Հայաստանը կհրաժարվի ամառ-ձմեռ ժամային տեղափոխումներից; Այդ մասին այսօր` դեկտեմբերի 27-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը:

«Մենք գտնվում ենք ոչ ճիշտ աշխարհագրական ժամային գոտում, որը չի համապատասխանում մեր աշխարհագրական դիրքին»,-նշեց Տ. Դավթյանը: Նրա խոսքով` խնդիրը կլուծվի երկու փուլով:

Առաջին փուլում կվերացվի ամառ-ձմեռ ժամերի տեղաշարժը, երկրորդ փուլում մեկ ժամային գոտու տեղաշարժ կիրականացվի: Ըստ Դավթյանի` ժամային գոտու տեղաշարժն անհրաժեշտ է մեր աշխարհագրական դիրքին համապատասխան ժամային գոտում գտնվելու համար:

«Ժամային գոտիների ճշտումից հետո մենք ավելի մոտ կլինենք Մոսկվայի եւ Եվրոպայի ժամանակին, ինչն ավելի է համապատասխանում մեր աշխարհագրական դիրքին, կշահի նաեւ բիզնեսը»,- ասաց էկոնոմիկայի նախարարը:

News.am

 

Դիտվել է 804 անգամ:
Print Friendly

Leave a Reply