Ադրբեջանում սպան գնդակահարել է զինվորին

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | December 27, 2011 13:05

Ադրբեջանի ներքին զորքերի ՆԶՍ ավանում տեղակայված զորամասի սպա Հիքմեթ Ազիզովը կրակել է իր զինվոր Քյանան Նովրուզօղլուի վրա, ինչի հետեւանքով վերջինս տեղում մահացել է:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»ը, հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները: Ադրբեջանի ներքին զորքերի մամուլի ծառայության պետ Թարանա Մամեդովան հաստատել է փաստը եւ հայտնել, որ միջադեպը տեղի է ունեցել զենքի հետ «անզգուշորեն» վարվելու հետեւանքով:

Ադրբեջանական ԶԼՄ-ների համաձայն` ընթացիկ տարում տարբեր պատճառներով Ադրբեջանի բանակը 96 մարդկային կորուստ է ունեցել, 101 զինվորներ էլ վիրավորվել են:

 

Դիտվել է 732 անգամ:
Print Friendly

Leave a Reply