Համակարգչային վիրուսը սպանել է երեխային

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | December 27, 2011 12:23

Windows օպերացիոն համակարգն արգելափակող վիրուսը դարձել է դպրոցական երեխայի ինքնասպանության պատճառ: Դեպքը պատահել է Ալթայի երկրամասում:

Ինտերնետին միանալուց որոշ ժամանակ անց դպրոցականի նոութբուքն արգելափակվել է՝ ցուցադրելով հետևյալ հաղորդագրությունը՝ «Համակարգչի աշխատանքը վերականգնելու համար ուղարկեք Sms-հաղորդագրություն»:

8-րդ դասարանում սովորող  տղան, տեսնելով այս հաղորդագրությունը, վախեցել ու որոշել ինքնասպանություն գործել: Մահվանից առաջ նա գրություն է թողնել, որտեղ հրաժեշտ է տվել ծնողներին ու պատմել ինքնասպանության պատճառի մասին: Հաղորդում է «РИА Новости»-ն:

Աշխատանքից վերադարձած ծնողները հայտնաբերել են երեխային կախված: Նշենք, որ գարնանը Ռուսաստանում ինքնասպանություն էր գործել 13-ամյա մի երեխա, ով 14-րդ հարկից իրեն ցած էր նետել, որովհետև ծնողներն արգելում էին համակարգչային խաղեր խաղալ:

PCNews.am

 

Դիտվել է 682 անգամ:
Print Friendly

Leave a Reply