Ավտովթար Էջմիածին–Արմավիր ճանապարհին, մեկ մարդ մահացել է, 2-ը հիվանդանոցում են

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | December 27, 2011 12:21

Դեկտեմբերի 27-ին`ժամը 01.10-ին ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզում` Էջմիածին–Արմավիր մայրուղու 4-րդ կմ-ում տեղի է ունեցել ավտոպատահար, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

ԱԻՆ-ից հաղորդում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Դեռևս չպարզված հանգամանքներում «ՎԱԶ-21015» մակնիշի 28 ԼՏ 083 պետհամարանիշի ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի եթևեկելի մասից և հարվածել ճամփեզրի պատնեշին, ինչի հետևանքով ուղևոր`1991 թվականին ծնված Նարեկ Ավետիսյանը ստացած մարմնական վնասվածքներից տեղում մահացել է, իսկ վարորդ` Արմավիր քաղաքի բնակիչ,1989 թվականին ծնված Արման Սաֆարյանը  և ուղևոր` Արմավիր քաղաքի բնակիչ,1989 թվականին ծնված Կարեն Ավետիսյանը ստացած տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Էջմիածին քաղաքի հիվանդանոց:

Տուժածների առողջական վիճակը գնահատվել է ծանր:

 

 

Դիտվել է 1210 անգամ:
Print Friendly

Leave a Reply