Բնակելի տան պատերից քարաթափում է եղել

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | December 27, 2011 12:13

Դեկտեմբերի 26-ին`ժամը 15.40-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Բաղրամյան փողոցի 4-րդ նրբանցքի թիվ 15 տան արտաքին պատից տեղի է ունեցել քարաթափում:

Դեպքի վայր է մեկնել ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ խումբը:

Տեղում պարզվել է, որ տան հյուսիսային պատից տեղի է ունեցել քարաթափում, պատերին կան բազմաթիվ ճեղքեր, առկա է շենքի փլուզման վտանգ: Բնակիչների հավաստմամբ` պատերի առանձին հատվածների փլուզումներ են տեղի ունեցել դեռևս երկու ամիս առաջ, որի մասին տեղյակ են եղել Երևանի քաղաքապետարանի քաղաքաշինության վարչության աշխատակիցները: Բնակիչներին առաջարկվել է լքել շինությունը:

Տուժածներ չկան:

 

Դիտվել է 702 անգամ:
Print Friendly

Leave a Reply