Ֆրանսիայի նախկին վարչապետի դեմ դատական գործ է հարուցվել. նրան մեղադրում են նախագահ Սարկոզիին վարկաբեկելու մեջ

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | September 21, 2009 16:05

_villepin_Ֆրանսիայում դատական գործ է սկսվել նախկին վարչապետ Դոմինիկ դե Վիլպենի դեմ, ում մեղադրում են նախագահ Սարկոզիին վարկաբեկելու մեջ:

Մեղադրականում նշվում է, որ դե Վիլպենը փորձել է ազդել կոռուպցիայի դեպքի հետաքննության արդյունքների վրա, որպեսզի նվազեցնի 2007-ի նախագահական ընտրություններում Սարկոզիի հաղթանակի հավանականությունը:

Դե վիլպենին մեղավոր ճանաչելու դեպքում նրան սպառնում է մինչև 5 տարի ազատազրկում և 45 հազար եվրո տուգանք:

Դոմինիկ դե Վիլպենն իր մեղքը չի ընդունում:

2004-ին դե Վիլպենը հայտարարել է, որ իր ձեռքի տակ է Թայվանին զենք վաճառելու գործում կաշառք վերցնելու համար մեղադրվող քաղաքական գործիչների ցուցակը, որում կար նաև Սարկոզիի անունը: Դատարանը պարզեց, սակայն,  որ ցուցակը կեղծված է եղել: Նոր հետաքննություն սկսվեց` պարզելու, թե ով է կեղծել ցուցակը:

Դատախազության կարծիքով` դե Վիլպենը փորձել է հանրությունից թաքցնել փաստը, որ ցուցակը կեղծված է եղել:

Դատավարությունը կտևի մի քանի շաբաթ, սակայն դատավճիռը կհրապարակվի միայն ամիսներ անց:

2004-ին ֆրանսիական կառավարությունում տեղի ունեցած կառուցվածքային փոփոխությունների արդյունքում դե Վիլպենը զբաղեցրեց ներքին գործերի նախարարի պաշտոնը, իսկ Նիկոլա Սարկոզին` ֆինանսների նախարարի:

Ենթադրվում էր, որ դե Վիլպենը, ով մինչ այդ նաև արտգործնախարար էր եղել, կմասնակցի նախագահական ընտրություններին: Սակայն 2007-ին Ժակ Շիրակի կուսակցությունից նախագահի պաշտոնի համար առաջադրվեց Սարկոզիի թեկնածությունը, ով և հաղթանակ տարավ ընտրություններում:

Դիտվել է 3271 անգամ:
Print Friendly

Leave a Reply