Ջրասույզ եղած մեքենայում բռնության հետքերով դիակ են գտել
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | ankakh | December 27, 2011 12:05
Դեկտեմբերի 26-ին`ժամը 14.46-ին տեղեկատվություն է ստացվել, որ Երևան քաղաքի գաջի գործարանի հարակից լճակում նկատվում է ջրասուզված ավտոմեքենա, որի մեջ հնարավոր է դիակի առկայություն. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր են մեկնել ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ խումբը(պարամեդիկներով) և փրկարարական ուժերի վարչության հատուկ փրկարարական ջոկատի հերթապահ խումբը:
Ջրասուզակի հետախուզական աշխատանքներից հետո փրկարարներին հաջողվել է հատուկ ճոպանի օգնությամբ մեքենան մոտեցնել ափին. ժամը 18.18-ին վերամբարձ կռունկի օգնությամբ լճակից դուրս է բերվել «Օպել վեկտրա» մակնիշի 28 ՍԼ 373 պետհամարանիշի ավտոմեքենան, որտեղ հայտնաբերվել է Երևան քաղաքի բնակիչ,1971 թվականին ծնված Գարիկ Կիրակոսյանի դին՝ բռնության հետքերով և հանձնվել դեպքի վայր ժամանած «1-03» ծառայության աշխատակիցներին:






Facebook
Tweet This
Email This Post
